Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կյանքից հեռացել է պոետ Անատոլի Պոպերեչնին

Կյանքից հեռացել է պոետ Անատոլի Պոպերեչնին
18.05.2014 | 15:28

79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս պոետ-երգահան Անատոլի Պոպերեչնին: Նա ծնվել էր 1934թ. ՈՒկրաինայում: Չնայած դրան՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պոետը մոր հետ ապրել է ՈՒրալում, իսկ 1944 թ. նրանք վերադարձել են Նիկոլաև, որտեղ էլ նա ավարտել է դպրոցը: 1954 թ. պոետն ավարտել է Լենինգրադի ինստիտուտը:

Պոպերեչնին պոեմների և բանաստեղծությունների 22 ժողովածուների հեղինակ է: Նա բանաստեղծություններ է գրել այնպիսի էստրադային երգերի համար, ինչպիսիք են՝ «Սոխակի պուրակը», «Օլեսյա», «Հարսանեկան ձիուկներ», «Արագիլը տանիքին», «Շիկահավը»: Նա համասովետական մրցույթների դափնեկիր էր, ինչպես նաև՝ անվտանգության, պաշտպանության և իրավակարգավորման հարցերի ակադեմիայի ակադեմիկոս:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ